ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ու իր ընտանիքը կարող են տեղափոխվել Փարիզի մերձակայքում գտնվող առանձնատներից մեկը: Արգենտինացին ու իր ընտանիքը հիմա ապրում են Royal Monceau հյուրանոցում:
Մինչ Մեսսին գտնվել է Արգենտինայի հավաքականի ճամբարում, նրա կինը՝ Անտոնելան, մի քանի տուն է ուսումնասիրել, ուր իրենք կարող են տեղափոխվել մշտական բնակության:
RMC Sport-ը գրում է, որ Անտոնելան, ի սկզբանե հավանել է մի առանձնատուն՝ Փարիզի մերձակայքում, սակայն նրա սեփականատերը, իմանալով որ այդ տնով հետաքրքրվում է Մեսսիի ընտանիքը, զգալիորեն ավելացրել է տան վարձակալական գումարը:
Հետո Անտոնելան մեկ այլ առանձնատուն է հավանել.
«Մադամ Ռոկուցոն այցելեց մեզ: Նա ոչինչ չի որոշի, քանի դեռ իր ամուսինը չի ծանոթացել տարածքին: Նա միշտ ասում է, որ իրեն ամեն ինչ շատ է դուրս գալիս: Նա շատ բարի և քաղաքավարի կին է»,- պատմել է աղբյուրը:
Լե-Վեզինեում գտնվող առանձնատունը 48 մլն եվրո է գնահատվում, այն ՊՍԺ-ի բազայից 15 րոպե հեռավորության վրա է գտնվում: Տարածքն ընդհանուր առմամբ 2 հազար քմ է:
Այն կառուցվել է 1899 թվականին, ունի 30 սենյակ, ինչպես նաև փակ լողավազան, տնային կինոթատրոն, մարզասրահ և սքվոշի համար նախատեսված կորտ: