«Ինտերի» կիսապաշտպան Վալենտինո Լազարոն վարձավճարով հանդես կգա «Նյուքասլում», հայտնում է անգլիական ակումբը: Գործարքի մանրամասները դեռևս չեն հրապարակվել:
«Ինտերը» ավստրիացուն ձեռք էր բերել նախորդ տարի «Հերտայից»՝ վճարելով 22.4 միլիոն եվրո:
Լազարոն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում 6 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ: