«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի «Յանգ Բոյսի» հետ խաղից հետո (2-1) իր մարզաշապիկը նվիրեց ստյուարդին:
Հանդիպման մեկնարկից առաջ Ռոնալդուն մարզանք էր կատարում և դրվագներից մեկում գնդակով հարվածեց տրիբունաների մոտ կանգնած ստյուարդին: Պորտուգալացին անմիջապես մոտեցավ տուժողին՝ ներողություն խնդրելու և համոզվելու, որ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում: Ի վերջո, ստյուարդին անհրաժեշտ օգնություն ցուցաբերվեց։ Խաղից հետո վերջում Ռոնալդուն նրան նվիրեց իր մարզաշապիկը:
Посмотреть эту публикацию в Instagram