«Բավարիան» շնորհավորել է Դանիլ Մեդվեդևին ԱՄՆ-ի Բաց առաջնությունում տարած հաղթանակի առթիվ, որի եզրափակչում ռուս թենիսիստը 6-4, 6-4, 6-4 հաշվով առավելության է հասել սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ․
«Շնորհավորում ենք US Open-ում տարած հաղթանակի կապակցությամբ»,- ասվում է մյունխենյան ակումբի՝ Թվիթերում արված հայտարարությամբ մեջ։
«Բավարիան» Մեդվեդևի ազգանունն ու առաջին համարն է տպագրել տնային մարզաշապիկի վրա։
Թենիսիստն ավելի վաղ խոստովանել էր, որ մանկուց հանդիսանում է մյունխենյան թիմի երկրպագուն։
View this post on Instagram