38-ամյա բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը, որ հեռացել է «Սան-Պաուլոյից» աշխատավարձի հետ կապված պարտքերի պատճառով,միանգամից գրավել է մի քանի հարուստ թիմերի ուշադրությունը:
Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան: Աղբյուրը նշում է, որ Ալվեշը մտադիր չէ ավարտել կարիերան և արդեն մի քանի առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի թիմերից:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Սան-Պաուլոն» կրճատել է խաղացողների՝ այդ թվում և Ալվեշի աշխատավարձը։ Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ այն ավելի ուշ կվճարվի։ Խոսքը 2 մլն դոլարի չափով պարտքի մասին է։
Տոկիոյում կայացած Օլիմպիական խաղերում Դանի Ալվեշը հայտարարել էր, որ «Սան-Պաուլուն» ուշացնում է պարտքի վճարումը։ Դրանից հետո խաղացողի ու ակումբի միջև հարաբերությունները վատացել էին։
Հիշեցնենք, որ 2019-ի օգոստոսին բրազիլացի պաշտպանը պայմանագիր էր կնքել «Սան-Պաուլուի» հետ, համաձայն որի՝ Ալվեշի աշխատավարձն ամսական կազմում է 280 հազար դոլար։ 36-ամյա բրազիլացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի դեկտեմբեր։