Բրազիլական «Սան-Պաուլու» ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ պաշտպան Դանի Ալվեշը հրաժարվել է վերադառնալ թիմի ճամբար մինչև ակումբը չվճարի 2 մլն դոլարի չափով պարտքը։
««Սան-Պաուլուի» պաշտպաններ Դանի Ալվեշն ու Միրանդան Տոկիոյի Օլիմպիական խաղերում հանդես էին գալիս ազգային թիմի կազմում ու այսօր պիտի վերադառնային ակումբի ճամբար և սկսեին մարզումները։ Միրանդան եկավ առաջին մարզմանը, Ալվեշը՝ ոչ։ Խաղացողի ներկայացուցիչները հաղորդեցին, որ Ալվեշը չի վերադարձել թիմ մեր պարտքերի պատճառով։ «Սան-Պաուլուն» նախորդ շաբաթ ֆուտբոլիստին այդ հարցով բանակցությունների առաջարկ էր արել, բայց նա մերժել էր։
Մենք որոշում ենք կայացրել, որ Դանի Ալվեշն այլևս հանդես չի գալու մեր ակումբում։ «Սան-Պաուլուն» մեզ բոլորիս համար ամենակարևորն է»,- ասել է ակումբի սպորտային տնօրեն Կառլոս Բելմոնտեն բրազիլական թիմի պաշտոնական մամուլի ասուլիսի ժամանակ։