«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը պատասխանել է մյունխենյան ակումբի հասցեին ուղղված մեղադրանքներին՝ կապված տրանսֆերային շուկայում ակումբի տարած աշխատանքի հետ:
«Բավարիան» թուլացնու՞մ է իր մրցակիցներին` նրանց առաջատարներin գնելով: Երբե՛ք: Ոչ ոք չի ստիպում այլ ակումբներին վաճառել իրենց ֆուտբոլիստներին:
Նայեք ՊՍԺ-ին և Մբապեին: Մենք, ինչպես և ցանկացած այլ ակումբ, փորձում ենք բարելավել մեր թիմի որակը՝ հաշվի առնելով այն, թե որքանով է դա թույլ տալիս մեր բյուջեն:
Բացարձակապես նորմալ է սեփական լիգայում կազմն ուժեղացնելու տարբերակներ փնտրելը: Միշտ եղել են տրանսֆերներ, որոնց մասին բուռն քննարկումներ են եղել, և դա լավ է», — Մյուլերի խոսքերն է մեջբերում Bild-ը: