Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը կիսվել է իր մտքերով այն մասին, թե ով է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը՝ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև։
Մյուլերը անկեղծորեն բացատրել է, թե ինչպես է իր կարծիքը փոխվել տարիների ընթացքում։
«Ինձ այս հարցը հաճախ են տալիս։ Իմ կարիերայի առաջին 10 տարիների ընթացքում ես միշտ ընտրել եմ Կրիշտիանու Ռոնալդուին։ Եվ միշտ պարտվել եմ նրան։
Բայց երբ նայում եմ ընդհանուր պատկերին, Լիոնել Մեսսին մեծագույն ֆուտբոլիստն է», — Մյուլերի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Մյուլերը ներկայումս հանդես է գալիս MLS-ում՝ կանադական «Վանքուվերի» կազմում։


























































