Մյունխենի «Բավարիայի» նախկին և կանադական «Վանկուվերի» ներկայիս հարձակողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը հայտնել է, թե որ հավաքականին է համարում աշխարհի 2026 թվականի առաջնության գլխավոր ֆավորիտը։
«Եթե պետք է ընտրեմ միայն 1 թիմ, ապա թող դա լինի Իսպանիայի հավաքականը։ Այդ հավաքականում կարողանում են ֆուտբոլիստների տաղանդները միավորել բավականին ներդաշնակ ամբողջության մեջ։ Նրանց խաղում ամեն ինչ հիանալի կերպով համադրվում է»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Հիշեցնենք, որ «կարմիր ֆուրիան» Եվրոպայի գործող չեմպիոնն է։ Աշխարհի առաջնությունը կկայանա այս ամռանը Հյուսիսային Ամերիկայում։ Մունդիալը կընդունեն միանգամից երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան։
























































