3×3 բասկետբոլի Հայաստանի տղաների և աղջիկների հավաքականները սկսել են իրենց ելույթները ԱՊՀ երկրների երիտասարդական խաղերում:
Առաջին խաղում աղջիկների թիմը 1-18 հաշվով պարտվեց Ռուսաստանի թիմին: Երկրորդ խաղում հայ աղջիկները 5-9 հաշվով պարտվեցին Ուզբեկստանի ընտրանուն: Երրորդ խաղը կկայանա քիչ անց. մեր մրցակիցը Բելառուսն է:
Տղաները պայքարը կսկսեն ավելի ուշ՝ մրցելով Ուզբեկստանի ու Ռուսաստանի թիմերի հետ: