Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մեկնարկել են ԱՊՀ երկրների առաջին խաղերը:
Հայաստանի ներկայացուցիչ Նարե Գաբրիելյանը, 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում, գրանցելով 553 միավոր արդյունք, դուրս էր եկել եզրափակիչ:
Եզրափակչում մեր մասնակիցը գրավել է 5-րդ հորիզոնականը՝ միավորների աննշան տարբերությամբ զիջելով 3-րդ մեդալակրին: