«Ռոմայի» կիսապաշտպան Սթիվեն Նզոնզին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Քաթարում:
32-ամյա կիսապաշտպանը մոտ է «Ալ-Ռայան» տեղափոխվելուն: Ֆուտբոլիստը մինչև 2023 թ. պայմանագիր է համաձայնեցրել, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի հաղորդմամբ, «Ռոման» պատրաստ է անվճար բաց թողնել կիսապաշտպանին: Մնացել է համաձայնեցել կոմպենսացիան, որն առաջանում է պայմանագրի վաղաժամ խզման դեպքում:
Նախորդ մրցաշրջանում Նզոնզին վարձավճարով խաղացել է «Ռենի» կազմում: