«Ռոմայի» կիսապաշտպան Սթիվեն Ն՛Զոնզին, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Ռենում», շուտով կարող է ազատ խաղացողի կարգավիճակ ստանալ:
Footmercato-ի տեղեկություններով, առաջիկա մի քանի օրերի ընթացքում 32-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբի հետ կքննարկի իր պայմանագրի խզումը: Այսպիսով, եթե կողմերը համաձայնության գան, ապա կընդհատվի նաև Սթիվենի վարձակալությունը, որը նախատեսված է մինչև ամառ:
«Ռենը» ցանկանում է պահել Ն՛Զոնզիին և նրան արդեն 2 տարվա պայմանագիր է առաջարկել: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու «Էվերթոնը»: Ֆրանսիացին դեռևս որոշում չի կայացրել և մոտ ժամանակներս կհստակեցնի իր ապագան:
«Ռենը» մեկ տարի առաջ է վարձակալել Ն՛Զոնզիին, իսկ «Ռոմա» տեղափոխվել էր 2018 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում նա ֆրանսիական Լիգա 1-ի 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ: