Այսօր «Ալաշկերտ-2»-ը Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում ստուգողական հանդիպում անցկացրեց «Արարատ-Արմենիա-2»-ի հետ և գեղեցիկ հաղթանակ տարավ` 3:0։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սերգեյ Էրզրումյանի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Միհրան Դերմենջյանը, մեկ գոլ էլ հեղինակեց Հայկարամ Մուրադյանը: