Գյումրի «Շիրակի» կազմում երկու կիսապաշտպան է փորձաշրջան անցնում:
Ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, թիմի ուսումնամարզական հավաքին մասնակցում են մալիացի 21-ամյա Մոհամեդ Կոնեն և 22-ամյա իվուարցի Ավո Լեյբ Ժունիորը:
Հիշեցնենք`«Շիրակը» այս ընթացքում պաշտոնապես երեք նորեկի մասին է հայտարարել`Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիթ Մանոյանի, «Ալաշկերտի» նախկին հարձակվող Ուրոշ Նենադովիչի և Վարդան Արզոյանի:
«Շիրակը» հունվարի 7-ից վերսկսել է մարզումները սեփական մարզաբազայում, իսկ փետրվարից ուսումնամարզական հավաքի կմեկնի արտերկիր: