Իտալական «Միլանի» 34-ամյա հարձակվող Օլիվյե Ժիրուն վիճակագրական երկու նվաճում է գրանցել Ա Սերիայի 2-րդ տուրի՝ «Կալյարիի» հետ տնային խաղում (4-1)։ Այս մասին հայտնում է Opta Paolo Թվիթերյան էջը։
Աղբյուրը նշում է,որ Ժիրուն 2013 թվականից ի վեր «Միլանի» առաջին ֆուտբոլիստն է, որը կարողացել է նվազագույնը երկու գոլ խփել «Միլանի» կազնում Ա Սերիայի իր առաջին տնային խաղում։ Վերջին ֆուտբոլիստը, որը կարողացել է հասնել այդ նվաճմանը, եղել է Մարիո Բալոտելին, որն այժմ հանդես է գալիս թուրքական «Ադանա Դեմիրսպոր» ակումբում։
Ժիրուն նաև դարձել է 15-րդ ֆրանսիացին, որն Ա Սերիայում գոլի հեղինակ է դարձել «Միլանի» կազմում։ Իտալիայում «Միլանն» ամենաշատ ֆրանսիացի ռմբարկուներ ունեցող թիմն է։
Հիշեցնենք՝ Իտալիայի առաջնության մեկնարկային երկու տուրում «Միլանը» 6 միավոր է վաստակել։ «Կալյարիի» ակտիվում մեկ միավոր կա անցկացրած երկու խաղում։