«Մայնցի» հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան կարող է շարունակել կարիերան «Նապոլիում»: Ըստ Calciomercato-ի, իտալական ակումբն արդեն պատրաստել է 20 միլիոն եվրո 22-ամյա ֆրանսիացու տրանսֆերի համար:
Մատետան բաց էր թողել մրցաշրջանի առաջին հատվածը Բունդեսլիգայում վնասվածքի պատճառով և դաշտ էր վերադարձել դեկտեմբերի կեսերին ՝ 4 խաղում դառնալով 2 գոլի հեղինակ: Նշվում է, որ «Նապոլիում» նա պետք է փոխարինի Ֆերնանդո Լյորենտեին, ում տրանսֆերով հետաքրքված է «Ինտերը»: