ՊՍԺ-ի արգենտինացի նորեկ Լիոնել Մեսսին Լիգա 1-ի 4-րդ տուրի՝ «Ռեյմսի» հետ խաղում իր նորամուտն է նշել ֆրանսիական ակումբի կազմում, իսկ խաղից հետո լուսանկարվել մրցակցի դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչի որդու հետ։
Մեսսին, հիշեցնենք, խաղադաշտ դուրս եկավ 66-րդ րոպեին՝ փոխարինելով Նեյմարին, երբ հաշիվը 2-0 էր փարիզցիների օգտին։
Սեպտեմբերի 10-ին Մեսսին երկու տարվա պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։