Ավարտվեց կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն:
Ինչպես հայտնել ենք, Էլինա Դանիելյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, բայց մեր հաջողություններն այսքանով չեն ավարտվել:
Կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը վաստակած 7.5 միավորով գրավել է 5-րդ հորիզոնականը՝ նվաճելով women’s grand swiss հոկտեմբերին կայանալիք մրցաշարի ուղեգիր, որտեղ կխաղարկվի հավակնորդների մրցաշարի 2 ուղեգիր:
Լիլիթ Մկրտչյանը 6.5 միավորով գրավել է 34-րդ հորիզոնականը: Մարիամ Մկրտչյանը 6.5 միավորով 21-րդն է, Հայաստանի չեմպիոն Սուսաննա Գաբոյանը 6 միավորով 42-րդն է, 5 միավորով Մարիա Գևորգյանը գրավեց 71-րդ տեղը, իսկ Սիրանուշ Ղուկասյանը 4.5 միավորով գրավեց 92-րդ տեղը: