Կանանց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Գլխավոր մարզիչ Զոհրաբ Նիազյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին․
Մարիամ Նալբանդյան — «Հայասա»
Օլգա Մելքոնյանց — «Հայասա»
Քրիստինե Պապիկյան — «Շիրակ»
Նորա Եղյան — «Փյունիկ»
Անյուտա Գալստյան — «Փյունիկ»
Անեթ Մեհրաբյան — «Փյունիկ»
Հեղինե Չոփիկյան — «Փյունիկ»
Անի Ղուկասյան — «Փյունիկ»
Քրիստինե Մանգասարյան — «Փյունիկ»
Աննա Կարապետյան
Անի Կարապետյան
Օլգա Օսիպյան
Մարիամ Պետրոսյան
Անահիտ Կարախանյան
Մարիամ Թորգոմյան
Կանանց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը օգոստոսի 14-ին կմեկնի Մոլդովա, որտեղ կմասնակցի կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջության նախնական փուլին։ B խմբում մեր թիմի մրցակիցները կլինեն Մոլդովայի, Նիդերլանդների և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականները։
























































