2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերում նվաճած մեդալների համար իտալացի մարզիկները կստանան 9,07 մլն դոլար պարգևավճար, ինչը ամենամեծ գումարային մրցանակն է բոլոր երկրների շրջանում, հայտնում է Forbes-ը:
Խաղերի հաղթողները կստանան մոտ 212 հազար դոլար, արծաթե մեդալակիրները` 106 հազար, բրոնզը` 71 հազար:
Մրցանակային գումարների ընդհանուր ծավալով երկրորդ տեղում ԱՄՆ-ն է` 7,84 մլն: Այնտեղ ոսկի նվաճած մազրիկներին կվճարվեն 37,5 հազար, արծաթ` 22,5 հազար, բրոնզ` 15 հազար:
Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Շվեդիան և Նոր Զելանդիան մարզիկներին գումար չեն վճարում օլիմպիական մեդալների համար: