ՊՍԺ-ն, հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերի մասին հայտարարությունից հետո, իր պաշտոնական կայքում բացել է արգենտինացու անունով մարզաշապիկների առաջին խմբաքանակի վաճառքը:
Վաճառքի սկիզբը սկսվեց կեսգիշերին: Մեկ ժամ չանցած արդեն վաճառվել էին Մեսսիի բոլոր 250.000 մարզաշապիկները:
Հիշեցնենք, որ Լեոն փարիզյան ակումբի կազմում հանդես կգա «30» համարի ներքո: