«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն խոսել է ԱՊԼ նոր մրցաշրջանից առաջ թիմի տրամադրվածության մասին։
«Մեր թիմն արդեն հաղթել է ԱՊԼ-ն, ՉԼ-ն ու այլ կարևոր տիտղոսներ։ Մենք արդեն ցույց ենք տվել՝ ինչի ենք ունակ։ Ուշադրություն չենք դարձնում մյուս թիմերին։
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գործող չեմպիոնն է, իսկ «Չելսին»՝ Չեմպիոնների լիգայի հաղթողը։ Անգլիական ակումբները միշտ ուժեղ են ու պայքարելու են տիտղոսների համար։ Այս մրցաշրջանը բացառություն չէ։ Բոլոր թիմերն ուժեղ են, բայց հույս ունեմ, որ մենք էլ ավելի ուժեղ կլինենք։ «Լիվերպուլն» այնքան էլ ուշադրություն չի դարձնում մյուս թիմերին։ Մենք կենտրոնացած ենք մեզ վրա ու ջանասիրաբար աշխատում ենք, որ հասնենք լավագույն արդյունքին»,- Ֆաբինյոյի խոսքերն է փոխանցում Goal-ը։
ԱՊԼ նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 13-ին։