«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն մեկնաբանել է ակումբի հետ նոր պայմանագրի ստորագրումը:
«Ուրախ եմ, որ նոր պայմանագիր եմ ստորագրել: Բանակցությունների հենց սկզբից ես դրական տրամադրվածություն ունեի: Ես ցանկանում էի մնալ թիմում, և դա տեղի ունեցավ պաշտոնապես: Ես երջանիկ եմ», — Ֆաբինյոյի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Ֆաբինյոն անգլիական ակումբում է 2018 թվականից: