«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտարարել է, որ կցանկանար հանդես գալ Ռուսաստանի հավաքականում․
«Կյանքում ամեն ինչ փոխվում։ Ո՞վ կարող էր մեկ շաբաթ առաջ ասել, որ ես կտեղափոխվեմ «Լոկո»։ Երբեք չես իմանա, թե ինչ կլինի վաղը։
Ես շնորհակալ եմ Հայաստանի հավաքականի երկրպագուներին, զգում եմ նրանց սերն ու աջակցությունը, տեսնում եմ նրանց Instagram-ում, բայց այսօր ես ցանկանում եմ պայքարել Ռուսաստանի հավաքականում տեղ ունենալու համար»,- Տիկնիզյանի խոսքերն է փոխանցում Sport24-ը։
22-ամյա կիսապաշտպանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է։ Նախորդ մրցաշրջանում նա 33 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Իսկ ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում նա մեկ հանդիպման է մասնակցել՝ խաղալով հենց «Լոկոմոտիվի» դեմ։