Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ դուրս գալուց և առնվազն բրոնզե մեդալն ապահովելուց հետո գրառում է կատարել սոց․ցանցի իր էջերում՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար․
«Ինձ համար դեռ շարունակվում են մրցումային օրերը,բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետև զգում եմ բոլորիդ աջակցությունը»,- գրել է Բաչկովը։
Հիշեցնենք՝ ՕԽ-ի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հնարավորություն չի տվել Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովին՝ հաղթելով 5:0 հաշվով: Եզրափակչի ուղեգրի համար հայ բռնցքամարտիկը պայքարելու է ամերիկացի Քեյշոն Դևիսի հետ․ մենամարտը կայանալու է օգոստոսի 6-ին