«Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին տեղեկացրել է ակումբը` ներկայացնելով մարզչի հայտարարությունը:
«Ռոստովը» Կարպինի հետ պարտություն է կրել ՌՊԼ նոր մրցաշրջանի երկու տուրերում:
Ռուս մասնագետն առաջին տուրից առաջ գլխավորել էր Ռուսաստանի հավաքականը` կնքելով կես տարվա պայմանագիր:
Հիշեցնենք` «Ռոստովի» նախագահը Արտաշես Հարությունյանցն է:



























































