«Սևանը» այսօր՝ հուլիսի 31-ին, պայմանագիր է ստորագրել 30-ամյա մակեդոնացի կիսապաշտպան Ֆիլիպ Դուրանսկիի հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ֆիլիպը ժամանակին հանդես է եկել Պրահայի «Սպարտայի», մակեդոնական «Ռաբոտնիչկի» և «Սիլեկս» թիմերում։ Մինչև Հայաստան տեղափոխվելը խաղացել է «Սերեդ» թիմի կազմում։