Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի 1/8 եզրափակչում Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ տարած փայլուն հաղթանակից հետո առաջին գրառումն է կատարել սոց․ցանցի իր էջերում՝ շնորհավորելով իր մարզչի՝ Կարեն Ղազարյանի ծննդյան տարեդարձը․
«Ծնունդդ շնորհավոր, լավագույն մարզիչ»,- գրել է Բաչկովը Instagram-ի Storys բաժնում հրապարակած լուսանկարին կից։
Հիշեցնենք՝ Բաչկովը դուրս է եկել օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Օգոստոսի 3-ին կայանալիք 1/4 եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը մրցելու է Էլնուր Աբդուրաիմովի հետ (Ուզբեկստան), որին հաղթելու դեպքում կապահովի Օլիմպիական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։