Պաշտպան Հեկտոր Բելերինը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Արսենալից»:Այս մասին հաղորդում է football-italia.net-ը:
Հաղորդվում է, որ իսպանացին ցանկանում է միանալ «Ինտերին»:
Միլանյան ակումբը պատրաստ է վարձավճարով վերցնել ֆուտբոլիստին ` հետագայում գնելու տարբերակով, սակայն «զինագործները» ցանկանում են վաճառել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:
Մոտ ապագայում Բելերինի գործակալը կհանդիպի «Արսենալի» ներկայացուցիչների հետ: