Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալվել է մոլդովական «Շերիֆին»։
Հանդիպման 10-րդ րոպեին Արտակ Գրիգորյանի փոխանցումից հետո հաշիվը շրջադարձ հարվածով բացեց Ալեքսանդր Գլիշիչը։ Ընդամենը 5 րոպե անց մրցակիցը հավասարեցրեց հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Դուլանտոն։ 23-րդ րոպեին Սիլվա Էնրիկեն առաջ մղեց մոլդովական թիմին։
Այսպիսով, առաջին կեսից հետո հաշիվը 2-1 է։