Արգենտինացի մարզիչ Լուկաս Սաուսեդոն ամուսնության առաջարկ է արել իր սանին՝ սուսերամարտիկ Մարիա Բելեն Պերես Մորիսին, Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղիղ եթերում: Դա տեղի է ունեցել TyC Sports-ի ուղիղ եթերում:
Լրագրողների հետ զրուցելիս Սաուսեդոն կանգնած էր Մորիսի ետևում՝ ձեռքին մի պաստառ, որի վրա գրված էր. «Նիհար աղջիկ, ուզո՞ւմ ես ամուսնանալ ինձ հետ: Խնդրում եմ»: Նա ծնկի իջավ, իսկ հետո աղջիկը շրջվեց և ասաց՝ այո:
Նշվում է, որ մարզիչն ու մարզիկը հարաբերությունների մեջ են եղել 18 տարի: 2010 թվականին Սաուսեդոն ամուսնության առաջարկ էր արել Մորիսին, բայց այն ժամանակ աղջիկը մերժել էր։