Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ օրը ժամանել է Տոկիո: Նա պետությունների առաջնորդներից միակն է, ով այցելել է Ճապոնիայի մայրաքաղաք՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի բացման արարողությանը:
Մակրոնը հանդիպել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Թոմաս Բախի հետ՝ հիշեցնելով, որ Փարիզը պատրաստվում է Օլիմպիական խաղերն անցկացնել 2024 թվականին:
Համեմատության համար նշենք, որ 2012-ին Լոնդոնում խաղերի բացման արարողությանը մասնակցել էր 80 երկրի առաջնորդ, իսկ մոտ 40-ը` Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին: