«Ուրարտուի» ֆուտբոլիստ Կարեն Մելքոնյանը գոլի հեղինակ է դարձել «Վեսթ Արմենիայի» հետ ընկերական խաղում` 79-րդ րոպեին հաշիվը դարձնելով 3:1:
Նշենք` այսօր ավելի վաղ Մելքոնյանն ընկերական խաղի էր մասնակցել նաև «Ուրարտու-2»-ի կազմում ու դարձյալ աչքի ընկել խփած գնդակով. ֆուտբոլիստը գոլի հեղինակ էր դարձել «Դիլիջանի» հետ խաղում:
«Ուրարտու-2»-ը 6:2 հաշվով առավելության էր հասել «Դիլիջանի» նկատմամբ, իսկ «Ուրարտուի» հանդիպումն Առաջին խմբի մյուս ներկայացուցչի` «Վեսթ Արմենիայի» հետ, դեռ ընթացքի մեջ է: