Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղում «Արարատը» Գյումրիի քաղաքայաին մարզադաշտում մրցում է լեհական «Շլյոնսկի» հետ։ Առաջին խաղակեսից հետո հյուրերը հաղթում են նվազագույն հաշվով:
Խաղի 20-րդ րոպեին հյուրերը կարողացան բացել հաշիվը: Տանտերերի հարձակվողը նպաստավոր դիրքից հարված կատարեց, սակայն Երմակովը հետ մղեց գնդակը, իսկ Հրայր Մկոյանն այն դուրս հանդեց անկյունային: Հենց անկյունայինի խաղարկումից հետո էլ հյուրերի պաշտպան Վոյցեխ Գոլլան գրավեց երևանյան թիմի դարպասը:
Բաց թողած գոլից հետո Բիչախչյանի թիմը սկսեց ակտիվ գործողություններով աչքի ընկնել: 25-րդ րոպեին Սերժ Դեբլեն նպաստավոր դիրքից հարվածեց ուղիղ դարպասապահի վրա, իսկ մեկ րոպե անց կրկին շատ նպաստավոր դիրքից շեղ հարվածեց: Առաջին կեսի մնացած ժամանակահատվածն ավաևտվեց գրեթե հավասար պայքարում: Երկու թիմերն էլ գնդակի համար պայքարում հաճախակի կոպտությամբ էին աչքի ընկնում: Հետաքրքրաշարժ է, որ առաջին կեսում գլխավոր մրցավարը 3 դեղին քարտ ցույց տվեց, երեքն էլ Արարատին ֆուտբոլիստներին: