«Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը մեկնաբանել է «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի` վարձակալության հիմունքներով «Սոչի» տեղափոխվելը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոլանդական ակումբը ցանկանում է ստանալ ֆուտբոլիստին.
«Ցավում եմ, որ Կոկորինն ընտրեց «Սոչին», և ոչ` մեզ, քանի որ ես շատ էի ցանկանում աշխատել նրա հետ: Ամեն դեպքում հասկանում եմ նրան: Սոչին հաճելի քաղաք է, ակումբի վրա այդքան մեծ ճնշում չկա, տղան հարմարավետ գոտում կլինի: Կարող եմ միայն հաջողություն մաղթել նրան: Նա ռուս լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա է կատարել այս ընտրությունը»,- Ադվոկատի խոսքերն է փոխանցում «Спорт-экспресс»-ը:
Հիշեցնենք` 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվկանի սեպտեմբերի Կոկորինն անցկացրել է անազության մեջ: Սակայն, «Զենիթին» մերժեցին հարձակվողին հայտացուցակում ընդգրկելու հարցում, այդ իսկ պատճառով Ալեքսանդրն Ռուսաստանի ընթացիկ առաջնության ոչ մի հանդիպման չմասնակցեց: