Իտալական «Ռոման» ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Մխիթարյանի գոլերի տեսանյութն ու շնորհավորել Հայաստանի ազգային հավաքականի ավագին ծննդյան օրվա առթիվ:
«Ռոման» շնորհավորել է անգլերեն ու իտալերեն լեզուներով:
Հիշեցնենք` Մխիթարյանն այսօր`հունվարի 21-ին, նշում է ծննդյան 31-րդ տարեդարձը:
Ավելի վաղ հայ ֆուտբոլիստին շնորհավորել էր նաև Լոնդոնի «Արսենալը», որին էլ պատկանում են Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները: