Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրի՝ «Ալաշկերտ» – «Շերիֆ» հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին:
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ մուտքն անվճար է լինելու, բայց տոմսերով, որոնք վաղվանից հասանելի կլինեն «Ալաշկերտի» գրասենյակում (Սարյան 25):
Անվճար տոմսերը կարելի է վերցնել նաև հանդիպման օրը՝ հուլիսի 20-ին, «Հանրապետական» մարզադաշտի մուտքի մոտ։