Լոնդոնի «Արսենալը» ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ շնորհավորել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվ.
«Հիանալի օր ենք մաղթում»,- ասվում է լոնդոնյան թիմի տարածած հաղորդագրության մեջ:
Մխիթարյանը վարձակալությամբ է հանդես գալիս իտալական «Ռոմայում»: Այսօր` հունվարի 21-ին, Հայաստանի հավաքականի ավագը նշում է ծննդյան 31-րդ տարեդարձը: