Կրտսեր տարիքի բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզիչներ Արթուր Մելքումյանի և Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ 18 մարզիկով երկշաբաթյան ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Մեր ընտրանին նախապատրաստվում է օգոստոսի 10-ից 21-ը Բոսնա և Հերցեգովինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Ծաղկաձորյան հավաքի ժամանակ մարզչական կազմը շեշտը դրել է հիմնականում մարզիկների ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելու վրա: Այս հավաքից հետո մեր պատանի բռնցքամարտիկները մեկ հավաք էլ կանցկացնեն Օլիմպավանում:
Ամենայն հավանականությամբ Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 16 տղա և 2 աղջիկ: