Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի պատախան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ընունել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին»։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթացող խաղի հաշիվը հիմնական ժամանակում այդպես էլ չբացվեց։
Թե՛ առաջին կեսում, թե՛ երկրորդում ակտիվ էին գործում մեր թիմի ֆուտբոլիստներն ու բավականին վտանգավոր պահեր ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ։ Երբեմն տպավորություն էր նույնիսկ, թե գնդակն արդեն հայտնվել է ցանցում։
Մրցակցի ֆուտբոլիստներին մեր կիսադաշտում կարելի էր տեսնել ոչ հաճախ ու նրանց կողմից մեր դարպասին վտանգավոր հարվածները կարելի է մի ձեռքի մատների վրա հաշվել։
Այսպիսով, քանի որ մրցակցի հարկի տակ առաջին հանդիպումն ավարտվել էր 2-2 հաշվով, հորդառատ անձրևի ներքո խաղը կշարունակվի ևս 30 րոպե։