Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի պատախան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ընունել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին»։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթացող խաղի առաջին կեսից հետո հաշիվը չի բացվել։
Պետք է նշել, սակայն, որ առաջին կեսում ավելի ակտիվ էին գործում մեր ֆուտբոլիստները, բայց ձեռնարկած գրոհներից ոչ մեկը նպատակակետին չհասավ։
Առաջին կեսի ավելացված րոպեներին «Ալաշկերտը» ստացավ անկյունայինի խաղարկման իրավունք․ Արտակ Գրիգորյանի փոխանցումից հետո Էմբալոն լավ շանս բաց թողեց․ գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին ու հետ մղվեց։
Խաղում ընդմիջում է՝ 0-0: