Արգենտինայի հավաքականի և «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը մեկնաբանել է Ամերիկայի Գավաթի եզրափակչում Բրազիլիայի դեմ տարած նվազագույն հաշվով հաղթանակը։
«Մեսսին բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է։ «Մարականայում» Բրազիլիային հաղթելը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Շատ երջանիկ եմ։
Երկրի համար այս անորոշ ժամանակներում զգում եմ, որ մարդիկ նորից գրկում են միմյանց»,-դե Պաուլի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։