«Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլն այս ձմռանը չի հեռանա ակումբից, տեղեկացնում է Sky Italia-ն:
Նշվում է, որ մի շարք ակումբներ բանակցւթյուններ էին վարում արգենտինացու հետ, սակայն, ակումբի ղեկավարները մերժել են բոլոր առաջարկները:
Հիշեցնենք, որ Դե Պաուլին իր կազմում էր ցանկանում տեսնել նաև «Ռոման», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը:
Հավելենք, որ Դե Պաուլը «Ուդինեզե» տեղափոխվել է 2016 թվականին ՝ «Վալենսիայից»: