Football italia-ն հաղորդում է, որ «Միլանը» հետաքրքրված է «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլի ծառայություններով:
«Ռոսոներիները» փոխարինող են փնտրում Հական Չալհանօղլուին, ով, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կլքի «Միլանը»: Դե Պաուլի տրանսֆերի համար պայքարում է նաև Մադրիդի «Ատլետիկոն»: «Ուդինեզեն» տրանսֆերի վաճառքից ցանկանում է ստանալ 40 մլն եվրո:
ԴԵ Պաուլի տրանսֆերը նախկինում ցանկանում էր ձեռք բերել «Զենիթը»: Պայքարի մեջ էր նաև «Լիվերպուլը»:
Դե Պաուլը «Ռասինգի» սան է: Կիսապաշտպանը Ուդինեում է 2016 թ-ից: Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ.: