«Ատլետիկոն» հետաքրքրված է «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլի տրանսֆերով։
Իտալական ակումբն ուզում է իր ֆուտբոլիստի տրանսֆերից 40 մլն եվրո աշխատել, բայց «ներքնակներն» ուզում են իջեցնել գինը։ Ինչպես հաղորդում է AS-ը՝ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անձամբ է զանգել դե Պաուլին, որպեսզի համոզի նրան տեղափոխվել «Ատլետիկո»։
Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ Սիմեոնեն զանգում է խաղացողներին, որոնց ձեռք բերելով հետաքրքրված է «Ատլետիկոն»։ Նման դեպքեր եղել են կապված Լուիս Սուարեսի և Վիտոլոյի տեղափոխությունների հետ։