Թենիսի Մեծ Սաղավարտի տարվա 3-րդ մրցաշարի՝ Wimbledon-ի տղամարդկանց շրջանում հայտնի է նաև կիսաեզրափակչի վերջին մասնակիցը:
Իտալացի Մատեո Բերետինին 4 սեթում՝ 6-3, 5-7, 7-5, 6-3 հաշվով պարտության մատնեց Ֆելիքս Օժե-Ալյասիմին: 3 ժամ 7 րոպեի ընթացքում իտալացին մրցակցի մատուցումներից խլեց 6-ը՝ սեփականներից զիջելով 3-ը:
Եզրափակչի ուղեգիրը Բերետինին կխաղարկի Հյուրկաչի հետ, իսկ մյուս զույգը կազմել են Ջոկովիչն ու Շապովալովը: