Կիսապաշտպան Մաիլսոն Լիման վերադարձել է «Արարատ Արմենիա»: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Արարատ Արմենիա» է վերադարձել կիսապաշտպան Մաիլսոն Լիման։
27-ամյա ֆուտբոլիստը, ով այս տարվա հունվարին տեղափոխվել էր «Դիբբա Ալ-Հիսն» ակումբ, նորից հանդես է գալու մեր թիմի կազմում։
Նշենք, որ մինչ այդ Լիման երկու հիանալի մրցաշրջան էր անցկացրել «Արարատ Արմենիայի» կազմում»-ասված է հայտարարությունում։