Եգիպտական «Ֆարկո» ակումբն ուզում է պայմանագիր կնքել Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեշի հետ։
«Դանի Ալվեշի հետ աշխատելուց կարող ենք օգուտ քաղել նրա փորձից։ Հանդիպել եմ Ալվեշի հետ, ու նա ինձ ասել է, որ 8 տարեկանից ցանկացել է խաղալ «Սան-Պաուլուում»։ Կարծում եմ՝ կարող եմ նրան բերել եգիպտական Պրեմիեր լիգա։
Իսկ Մեսսիի հետ բանակցել ենք ոչ թե նրա համար, որ միանա մեր թիմին, այլ, որ խաղացողների հետ հարաբերություններն ամրացնենք հեպատիտետ C-ի դեմ պայքարի առումով»,- «Ֆարկոյի» սեփականատեր Շրին Հելմիի խոսքերն է փոխանցում ElHadath AlYoum-ը։
Մայիսի վերջին Ալվեշը «Սան Պաուլուի» կազմում նվաճեց իր կարիերայի 42-րդ տիտղոսը։