Կիսապաշտպան Մարտին Էդեգորը հրաժեշտ է տվել Լոնդոնի «Արսենալին», որի կազմում վարձավճարով էր հանդես գալիս: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»։ Շշուկներ էին պտտվում, որ նա մնալու է Անգլիայում, բայց ակումբը չգնեց նրան։
«Շատ շնորհակալություն այս 6 ամիսների համար։ «Արսենալի» ընտանիքի հետ անցկացրած ժամանակը միշտ յուրահատուկ տեղ կզբաղեցնի իմ սրտում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբում ու դրա սահմաններից դուրս բոլորին, որ այնպես եք արել, որ առաջին օրվանից ինձ ընտանիքի մաս զգամ։ Հատուկ շնորհակալություն երկրպագուներին։ Դուք մարզադաշտում չէիք, բայց ես զգացել եմ ձեր աջակցությունը։ Շնորհակալ եմ նաև թիմակիցներից խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս նման հիանալի ժամանակ անցկացնելու համար։ Կկարոտեմ ձեզ բոլորիդ։ «Զինագործների» ընտանիքը միշտ իմ սրտում կլինի»,- գրել է Էդեգորը ինստագրամյան իր էջում։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «Ռեալն» ուզում է պահել Էդեգորին, քանի որ Իսկոն կարող է հեռանալ թիմից։